Մեր մասին

Նորույթ շուկայում

Իտալական տեխնոլոգիաներով պատրաստվող սոսինձների տեսականի՝ նախատեսված ինչպես բազմաբնույթ արտադրական գործընթացներում, այնպես էլ կենցաղային աշխատանքներում օգտագործելու համար:Լայն կիրառություն ունեն շինարարության, քարամշակման, կահույքագործության և հարակից այլ ոլորտներում՝ ԴՍՊ-ի, ՄԴՖ-ի, քարի, մետաղի, ռետինե պարագաների և մի շարք այլ նյութերի սոսնձման համար:Համապատասխանում են եվրոպական շուկայի չափանիշներին՝ ապահովելով բարձր որակ, կատարյալ ամրություն ու երկարակեցություն՝ ցանկացած տիպի մակերեսի հետ կիրառելու դեպքում:Հարմար են օգտագործման և պահպանման համար՝ շնորհիվ որակյալ ու հարմարավետ փաթեթավորման, ապահով տարաների, կափարիչների ու տուփերի՝ ինչպես մեծաքանակ կիրառման ժամանակ, այնպես էլ հատաքանակով օգտագործելիս:

Սոսինձ արտադրող հայկական առաջին ու դեռևս միակ «SodoBond» ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2021թ.։
Խոստանալով առաջիկայում համալրվել նոր տեսականիով՝ այսօր այն շուկայում ներկայանում է հետևյալ անուն-ապրանքատեսակներով.

Սուպեր սոսինձ G 505 (20գր, 40գր)
Սուպեր սոսինձ G 580 (20գր, 40գր)
Երկկոմպոնենտ սոսինձ (S 777).
 125գր (սոսինձ) + 400մլ (ակտիվատոր)
 125գր (սոսինձ) + 500մլ (ակտիվատոր)
 65գր (սոսինձ) + 200մլ (ակտիվատոր)
 30գր (սոսինձ) + 100մլ (ակտիվատոր)
PVA (P 205)
Աերոզոլային սոսինձ-սփրեյ (S 101)

«SodoBond»-ը հասցրել է գրավել ոչ միայն հայկական, այլև ռուսական շուկան, իսկ մի շարք երկրներում արդեն սպասում են մեզ:

Պատկերասրահ

Կապ մեզ հետ